ՆորություններՍպորտ

Ռեալը ՊՍԺ-ին 120 մլն եվրո և իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին է առաջարկել Նեյմարի համար

«Ռեալը» նոր առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» փարիզյան ակումբին պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել, ինչպես նաև կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

Գործարքի ընդհանուր արժեքը 180 մլն եվրո է գնահատվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի հիմնական հավակնորդն իր նախկին ակումբն է՝ «Բարսելոնան», սակայն ՊՍԺ-ի և կապտանռնագույնների հարաբերությունները լարվեցին, ինչի արդյունքում փարիզցիները կնախընտրեն հարձակվողին մեկ այլ ակումբ բաց թողնել։

Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ 2018/19 մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում 28 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Ավելին
Back to top button