ՆորություններՔո ձայնը

«Եթե քո ցախավելը կարճ է, մի փորձիր հեռու տարածություններն ավլել». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.

«Իմ սիրելի հեղափոխական Մաո Ձզե Դունից մի քանի կարևոր ցիտատներ: Կարծում եմ դրանք օգտակար կլինեն Հայաստանի ներկայումս իշխող քաղաքական գործիչների համար.

-Եթե ուզում ես «դուրս գնալ», «դուրս գնա», եթե ուզում ես «օդ բաց թողնել», բաց թող, դրանից հետո քեզ թեթև կզգաս:

-Որքան վատ, այնքան լավ:

-Ամենաքաղաքակրթված մարդիկ վատ կրթվածներն են:

-Եթե քո ցախավելը կարճ է, մի փորձիր հեռու տարածություններն ավլել:

-Այս կամ այն քաղաքական իշխանությունը տապալելու համար սկզբից պետք է պատրաստել հասարակական կարծիքը, աշխատել գաղափարախոսության ոլորտում: Այդպես են գործում հեղափոխականները, այդպես են գործում նաև հակահեղափոխականները:

-Որքանով փորը դատարկ է, այնքանով երգը` զրնգուն:

-Եթե կարծում եք, որ կարող եք, ապա կկարողանաք, եթե կարծում եք, որ չեք կարող — դուք ճիշտ եք:

-Քաղաքական իշխանությունը ծնվում է հրացանի փողից:

-Ամեն սերունդ պետք է իր պատերազմն ունենա:

-Ստորին խավն ամենախելոքն է, ազնվականներն ամենահիմարներն են:

-Մտավորականությունը հասարակության ամենաանկիրթ խավն է:

-Եթե մենք գրոհենք այն ժամանակ, երբ զանգվածները դեռ չեն արթնացել, դա կլինի արկածախնդրություն: Եթե բռնի ուժով զանգվածին ստիպենք անել այն, ինչը չի ուզում, դա կհանգեցնի պարտության: Եթե մենք տեղում դոփենք այն ժամանակ, երբ զանգվածը պահանջում է առաջ շարժվել, դա կլինի օպորտունիզմ:

-Ցանկացած հին իշխանություն երբեք, անգամ ճգնաժամային պահերին չի «ընկնի», եթե իրեն վայր չգցեն»:

 

Ավելին
Back to top button
Close