Նորություններ

Ոստիկաններն անչափահաս աղջնակին տեղափոխել են ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն

Օգոստոսի 6-ին, ժամը 3-ին, Նորապատ գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իր երեխան տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ոստիկանությունը սկսեց որոնողական աշխատանք, երեխայի կոորդինատներն ուղարկվեցին ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներ:

Հաղորդումից ժամեր անց որոնվող երեխան ներկայացավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ստորաբաժանման երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանի հետ զրույցի ընթացքում նա հայտնեց, որ ընտանեկան խնդիրների պատճառով փախել է տնից:

Ոստիկանները աղջնակին տեղափոխեցին հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն:
Անահիտը թեև 1 օր է, որ կենտրոնում է, սակայն արդեն հասցրել է ընկերանալ մյուս երեխաների հետ: Ցանկանում է գտնել հորը, որոշել է զբաղվել խոհարարությամբ, սիրում է նաև նկարել:
Այս բնապատկերն իրեն հարազատ տեսարան է: Արմավիրից հաճախ է նայել Արարատ լեռանը, մտածել ու երազել:

Այսօր Անահիտն ունի նոր ընկերներ, նոր միջավայր և բարեկամ ոստիկաններ:

Ավելին
Back to top button