ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Դա մարդկանց պատկերացրած հեղափոխությունը չի լինելու. 14-ամյա Իլոնայի մտորումները

Կյանքը, աշխարհն ու մարդկանց սիրող 14-ամյա Իլոնան, ապրելով երազանքների աշխարհում, իր առաջ 3 նպատակ է դրել: Առաջինը՝ սովորել Քեմբրիջում, երկրորդը՝ դառնալ վարչապետ, և երրորդը՝ ամենագլխավորը, կատարել համաշխարհային հեղափոխություն: Իսկ թե ինչպես և ինչ ճանապարհներով, առայժմ չի մանրամասնում, սակայն անկեղծանում է՝ մարդկանց պատկերացրած հեղափոխությունը չի լինելու:

Իլոնայի հետաքրքրությունները բազմաթիվ են. դիվանագիտությունից մյուզիքլներ, քաղաքագիտությունից թատերական կյանք, լեզուներ, սպորտ և այլն: Ասում է՝ իրեն առաջ մղող, ոգեշնչող ուժը հավատն է Աստծու հանդեպ և, իհարկե, ընտանիքը, որն ամեն պարագայում իր կողքին է:

Իլոնայի նպատակները և երազանքներն ապագայի հետ կապված շատ են, սակայն դրանցից մեկը շատ շուտով դառնալու է իրականություն: Բացվելու է Իլոնայի սեփական ուսումնական կենտրոնը, որը կոչվելու է «Ilona Educational Centre»: Դեռատի աղջիկը չի վախենում իր երազանքների և նպատակների հետևից գնալ, որովհետև կարծում է, որ ինքն է կառավարում ժամանակը, և մեծ ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է հասցնել:

Ավելին
Back to top button