ՄիջազգայինՆորություններ

Բրազիլիան մերժել է գյուլենականության մեջ մեղադրվողին Թուրքիային արտահանձնելու պահանջը

Բրազիլիայի բարձրագույն դաշնային դատարանը մերժել է Թուրքիայիում ահաբեկչական կառույց համարվող «գյուլենական համայնքի» անդամ լինելու մեջ մեղադրվող Ալի Սիփահիին` Թուրքիա վերադարձնելու պահանջը:

Դատարանը վճռել է, որ  որևէ երաշխիք չկա, որ Թուրքիայում Սիփահիի նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի:

Որոշումը ընդունվել է 5 դատավորի միաձայն քվեարկության արդյունքում:

Դատավոր Էդսոն Ֆաչինը ասել է. «Որևէ երաշխիք չկա, որ Թուրքիային արտահանձնելու դեպքում նշյալ անձի նկատմամբ անկախ դատարանի կողմից չեզոք դատավարություն կիրականացվի»:

Նշվում է, որ Բրազիլիայի գլխավոր դատավարությունը նույնպես միջնորդություն էր ներկայացրել արտահանձնել Սիփահիին Թուրքիային, սակայն որպես հիմնավորում ցույց էր տրվել, որ չկա որևէ փաստարկ, որը կապացուցի վերջինիս մասնակցությունը` «գյուլենականների կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությանը»:

31-ամյա գործարար Ալի Սիփահին 12 տարի է` ապրում է Բրազիլիայում:

Աղբյուրի փոխանցմամբ` մի որոշ  ժամանակ բանտում մնալուց հետո այս տարի ազատ է արձակվել մինչև Բրազիլիայի բարձրագույն դաշնային դատարանի վճիռը:

Սիփահիի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը «Ասիա» բանկում գումարի տեսքով ավանդ դնելու համար մեղադրվում է կազմակերպության անդամ լինելու մեջ:

Բրազիլիական թերթը գրում է, որ երկրում գյուլենական համայնքի շուրջ 300  ներկայացուցիչ է ապրում, որից 10-ին Թուրքիան պահանջում է արտահանձնել:

ermenihaber.am

Ավելին
Back to top button