«Ուղիղ կապ Աստծո հետ». Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի շքեղ կյանքը
Ներկայացնում ենք 5 ուշագրավ փաստ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասին, որի կենսակերպը չի կարող չզարմացնել եւ չզայրացնել սովորական հավատացյալներին:
1. Շքեղ զբոսանավ
Զբոսանավը, որի վրա սրբազանը երբեմն հանգստանում է, լողում Սեւ ծովում եւ արեւահարվում, արժե շուրջ 680.000 եվրո:
- Ամառանոց Գելենջիկում
Ծովային զբոսանքներից հետո պատրիարքը նախընտրում է հանգրվանել Գելենջիկում գտնվող իր շքեղ առանձնատանը: Այդ շինությունն ամրոց է հիշեցնում, այլ ոչ թե վանականի համեստ կացարան: Այդ կառույցի ծագման մասին տեղեկություն ստանալու համար լրագրողները դիմել էին Ռուսական ուղղափառ եկեղեցի, սակայն այնտեղից ոչ մի արձագանք չի եղել:
- Նմանություն Յապոնչիկի հետ
Զարմանալի է, բայց պատրիարք Կիրիլն, ինչպես ջրի 2 կաթիլ, նման է քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովին, որի հայրանունը Կիրիլովիչ է, իսկ մականունը՝ Յապոնչիկ:
4. Թանկարժեք ժամացույցներ
Սրբազանը նախընտրում է շատ թանկարժեք աքսեսուարներ: Օրինակ, նրա ձեռքի շվեյցարական Բրեջիթ Կլասիկ բրենդի ժամացույցն արժե 30.000 եվրո: Նա այդ ժամացույցը կրել է խորհրդակցություններից մեկի ժամանակ, իսկ երբ հավատացյալները տարակուսել էին, այն հրաշքով անհետացել էր նրա ձեռքից: Շնորհակալություն ֆոտոշոփին:
5. Շքեղ բնակարաններ՝ Կրեմլի եւ Փրկչի տաճարի տեսարանով
Աղբյուր՝ howmade.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան