Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին

Օգոստոսի 7-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ և ՀՅԴ կառույցների միջև համագործակցության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիսվել է Արցախի Հանրապետության պատվիրակության վերջերս Ավստրալիա կատարած այցի արդյունքներով և բարձր է գնահատել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում:
Կարծիքներ են փոխանակվել նաև Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերյալ` արտաքին քաղաքական օրակարգի վրա դրանց հնարավոր ազդեցության համատեքստում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: