ՆորություններՍպորտ

Երկու տարբեր խաղակես. Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում տանը պարտվեց վրացական «Սաբուրթալոյին»:

Խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հանդիպումն անցավ երկու տարբեր խաղակեսերով: Առաջին կեսում ավելի ակտիվ ու վտանգավոր էին գրոհում Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները:

Երևանյան թիմի կազմում շատ ակտիվ էր Ֆուրջել Նարսինգը, որը մի քանի անգամ լուրջ սպառնալիք ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Դրվագներից մեկում էլ Անտոն Կոբյալկոն շեղ հարվածեց:

Մի քանի րոպե անց, սակայն, ռուս հարձակվողն օգտվեց իր հնարավորությունից: 31-րդ րոպեին Կոբյալկոն բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում պատկերն ամբողջովին փոխվեց: Վրացական թիմը շատ ակտիվ սկսեց գործել: Անընդհատ գրոհները տվեցին իրենց ցանկալի արդյունքը:

72-րդ րոպեին աջ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը հավասարեցրեց Ալտունաշվիլին:

Մի քանի րոպե անց Կենիան խփեց նաև երկրորդ գոլը ու հաշիվը դարձրեց 2-1:

Այսպիսով, «Սաբուրթալոն» 2-1 հաշվով հաղթում է երևանյան խաղում ու պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն ստանում: Թիմերի միջև երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 14-ին:

armsport.am

Ավելին
Back to top button
Close