Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով Ուրցաձոր գյուղում գլորվելով հայտնվել է «Խանումի ձոր» կոչվող ձորակում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Գառնիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 OR 165 համարանիշի ավտոմեքենայով Ուրցաձոր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել «Խանումի ձոր» կոչվող ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Գառնիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close