Նորություններ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է The Salt Lake Tribune- ը:

«Հանթսմանը երեքշաբթի առավոտյան նախագահ Թրամփին ուղարկել է հրաժարականի դիմում և նախատեսում է հոկտեմբերին վերադառնալ Յուտա», — մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հրաժարականի նամակում դեսպանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ ԱՄՆ -Ռուսաստան հարաբերությունների «պատմականորեն ծանր ժամանակահատվածում» իրեն ցուցաբերված վստահության համար:

Ըստ Salt Lake Tribune- ի, Հանթսմանը պաշտոնը կլքի հոկտեմբերի 3-ին և հնարավոր է մասնակցի Յուտայի նահանգապետի ընտրություններին:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close