Նորություններ

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Արցախում պատասխանելով Aysor.am-ի հարցին։

Ա.Վանեցյանը հերքել է, թե քրեական գործը կոծկելու հրահանգ կա ու շեշտել՝ «Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար»։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, միաժամանակ քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են նրա պարտականությունների կատարումը։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close