Նորություններ

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետ, Ծակքար, Շողվագ, Մասրիկ եւ Արգիճի գետերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեւանա լիճ թափվող գետերի մոնիթորինգ , Հուլիս 2019թ.

Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաեւ գյուղատնտեսական հոսքաջրերը:

Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետեւ լիճ են տանում ազոտի եւ ֆոսֆորի զգալի քանակություն»։

Ավելին
Back to top button
Close