Նորություններ

Ոստիկանները հայտնաբերեցին աղջկա պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատին

Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում ստացվեց, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտեցին:
Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Մարտունիի 37-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close