Նորություններ

Տավուշի ոստիկանները հերթական ապօրինի փայտանյութն ու փայտածուխն են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Իջանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար կանգնեցրին: Արտաքուստ ոչինչ չէր երևում: Բեռնախցիկը կնիքված էր: 29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնեց, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հետագա միջոցառումներով պարզվեց` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվեց բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:

Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերեցին նաև 245 պարկ փայտածուխ:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close