Նորություններ
«Պոբեդան» դադարեցնում է Հայաստան չվերթները. տոմսերի վաճառքը դադարեցված է
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ձմեռային սեզոնից կդադարեցնի դեպի Գյումրի իրականացվող չվերթները: Որպես հիմնական պատճառ մատնանշվում է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի թերլիցքավորումը: Նշվում է, որ ընկերությունը դիմել է օդանավակայանի ղեկավարությանը, սակայն անարդյունք:
«Ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- նշում է աղբյուրը:
«Պոբեդա» ընկերության պաշտոնական կաքէջի՝ Pobeda.aero-ի միջոցով հնարավոր չէ տոմսեր ձեռք բերել սկսած նոյեմբեր ամսից: