ՆորություններՔո ձայնը

Անհանգիստ նստեք տեղներդ, վաղ թե ուշ պատասխան եք տալու. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ավելի մեծ լպիրշություն, քան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից Արցախից, բանակից, տնտեսությունից կամ կոռուպցիայից, իրավունքից ու դատարաններից խոսելն ու օրվա իշխանությանն այդ հարցերում քննադատելն է, չկա։

Անհանգիստ նստեք տեղներդ, վաղ թե ուշ պատասխան եք տալու Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) մարդաթափելու, Հայաստանի արյունատար համակարգերը սեփականաշնորհելու, բանակը հարստահարելու, իրավունքը բռնաբարելու ու դատարանը սեփական նպատակների իրագործման կանտոռա դարձնելու և մնացած բոլոր արատավոր երևույթների համար։

Երբ ասում եմ՝ սիրում եմ բոլորիդ, դա ձեզ չի վերաբերում, դուք դեռ պետք է մեղանչեք, պետք է ցույց տաք, որ մարդ եք, ոչ թե բորենի կամ շակալ, ու կրեք ձեր արժանի պատիժը…»:

Back to top button
Close