ՆորություններՔո ձայնը

«Ոմն ամբաստանյալի ծախսած անթիվ-անհամար գումարները ֆեյքերի, կեղծ լուրերի ու տապոռ պրոպագանդայի վրա անիմաստ է»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արցախյան հանրահավաքն ապացուցեց, որ ոմն ամբաստանյալի ծախսած անթիվ-անհամար գումարները ֆեյքերի, կեղծ լուրերի ու տապոռ պրոպագանդայի վրա անիմաստ է, չնայած դա նաեւ գումարները մեր երկիր բերելու եւս մեկ միջոց է, ի վերջո դրանք էլի մտնում են մեր տնտեսության շրջանառության մեջ…

✓ Կհարցնեք` ինչու Հայաստանի զարգացման ռազմավարության մասին խոսելիս չեմ խոսում Արցախի մասին։ Որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ։

✓ Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդը անհնարինը իրականացնող ժողովուրդ է․Նիկոլ Փաշինյան

Հ.Գ. ճիշտ այնպես, ինչպես անիրատեսական էր հենց հեղափոխությունը»։

Ավելին
Back to top button
Close