ՄիջազգայինՆորություններ

Ազովի ծովը մեռած մեդուզաներից դոնդող է դարձել` ականատեսների ցնցող տեսանյութերը

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տեսանյութեր են հայտնվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովում մահացած մեդուզաների մեծ կուտակում, ինչի պատճառով ջուրը փոխել է իր գույնը: Զբոսաշրջիկները և տեղի բնակիչները չեն կարողանում ջուրը մտնել և ջանում են գուշակել ափերը ծածկած կենդանիների զանգվածային մահվան պատճառները:

Միևնույն ժամանակ, տեղական ԶԼՄ-ները նշում են, որ մեդուզաների մահվան պատճառը ջրի աղիության բարձր մակարդակն է, գրում է УНИАН- ը: Իսկ բժիշկներն ասում են, որ պետք է խուսափել մեդուզայի հետ շփումից, ներառյալ ալերգիկներին, և նշում են, որ մեդուզաները կարող են խայթել նույնիսկ մեռած:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button