Նորություններ

Սև ծովում մարդ է խեղդվել

Սև ծովի վրացական ափին՝ Գոնիոյի հատվածում տղամարդ է խեղդվել:

Փրկարարներն արդեն դին հանել են ծովից: Տեղում մոբիլիզացված է եղել շտապ օգնության աշխատակազմը, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել:

Չնայած ներքին գործերի նախարարության չորս բալանոց փոթորկի մասին զգուշացման, տղամարդը մտել է ծով՝ լողալու:

Նշենք, որ Սև ծովում այսօր 3-4 բալանոց փոթորիկ է կանխատեսվել: Աջարիայի հեռուստաընկերությունը հաղորդում է, որ վատ եղանակը կպահպանվի գրեթե ողջ օրվա ընթացքում։

Օրվա ընթացքում սպասվում են տեղումներ անձրևի տեսքով, ջուր մտնելն արգելվում է:

aliq.ge

Ավելին
Back to top button