Նորություններ

Ինչպիսին կլինի Հայաստանը 2050 թվականին․ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումները

Մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1 մլն 500 հազ աշխատատեղ, լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը։ Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց երկրի զարգացման ռազմավարությունը։

«Համահայկականության հաջորդ դրսևորումը պետք է լինի հայկական ողջ ներուժի կենտրոնացումը Հայաստանի զարգացման ստրատեգիական նպատակների իրագործման շուրջ։ ՀՀ կառավարությունը երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք մեր կարծիքով պետք է համախմբեն մեր ազգային ներուժը»,-ասաց վարչապետը։

Վարչապետը նախատեսում է մինչև 2050թվականն ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն, 10 հազ աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, ապահովել առողջապահության ծառայությունների 100 տոկոս հասանելիությունը։

Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ Արցախը Հայաստանն է և վերջ։

Ավելին
Back to top button
Close