Նորություններ

Ամփոփ տեղեկանք 2018 թ. ձմեռային եւ 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում իրավախորհրդատվության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի և խնդիրների վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի ձմեռային եւ 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում իրավախորհրդատվության նպատակով Կազմակերպություն դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի և խնդիրների վերաբերյալ ամփոփ տվյալները։

2018 թ.-ի ձմեռային եւ 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել  94 զորակոչիկ՝ համապատասխանաբար 32 և 62 հոգի։

2018 թ.-ի ձմեռային զորակոչի համեմատ 2019 թ. ամառային զորակոչին Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվն աճել է  գրեթե կրկնակի անգամ:

Երկու զորակոչերին էլ զորակոչիկների գերակշիռ մասը (56%) դիմել է առողջական խնդիրներին առնչվող հարցերով։

Մոտ 9 %-ի խնդիրը կապված է եղել քաղաքացիության հետ, մասնավորապես միաժամանակ այլ երկրի քաղաքացի լինելու եւ  զինվորական ծառայություն անցնելու կամ զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի հետ կապված:

Մոտ 10 %-ի խնդիրը կապված է եղել օրենքով սահմանված դեպքերում  տարկետման հիմքերի հետ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների 7 %-ը խորհրդատվություն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթների վերաբերյալ։

Մյուս զորակոչիկների խնդիրները կապված են եղել տարբեր ընթացակարգերի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2017 թ․-ի ձմեռային և 2018 թ․-ի ամառային զորակոչերին Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվը ևս կազմել է 94, համապատասխանաբար՝ 40 և 54 հոգի։

Զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիները և ըստ զորակոչերի՝ զորակոչիկների խնդիրներն ավելի մանրամասն ներկայացված են ԱՅՍՏԵՂ

 

Back to top button
Close