Նորություններ

Որպես անհայտ կորած՝ որոնվում է 36-ամա տղամարդը. սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Հարությունյանի՝ որպես անհայտ կորած լինելու փաստով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հարությունյանը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինը մայիսի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի տներից մեկից դուրս էր եկել և չէր վերադարձել:

 shamshyan.com 

Back to top button
Close