Նորություններ

2019 թվականի հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն Է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում

Արբանյակներից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

 Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել Է Երկրի Էկոլոգիայի եւ կլիմայի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» ծրագրի ղեկավար Ժան-Նոել Տեպոն:
«Կոպեռնիկոս» ծրագիրն իրականացվում Է Եվրոպայի տիեզերական գործակալության, որի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում, եւ Եվրամիության կողմից: «Հուլիսը սովորաբար տարվա ամենաշոգ ամիսն Է, բայց, ըստ մեր տվյալների, 2019 թվականի հուլիսը նաեւ դարձել Է ամենաշոգ ամիսը, որը երբեւիցե դիտվել Է»,-ասված Է Տեպոյի հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ, հաշվի առնելով «ջերմոցային գազերի շարունակվող արտանետումները եւ ջերմաստիճանների աճի վրա դրանց ազդեցությունը, այդ ռեկորդներն Էլ կգերազանցվեն»:
Արձանագրված տվյալների համաձայն, հուլիսին միջին ջերմաստիճանները Ցելսիուսի 0,04 աստիճանով գերազանցել են նախորդ ռեկորդը, որը վերաբերում Է 2016 թվականի հուլիսին: Գիտնականների տեղեկատվության համաձայն, հուլիսին միջին ջերմաստիճանը 0,56 աստիճանով բարձր Է եղել 1981-2000 թվականների ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանային մեծություններից: Անցած ամսին Եվրոպայի շատ երկրներում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում) գերազանցվել են ջերմաստիճանային ռեկորդները: Ֆրանսիայում վերջին 16 տարվա ամենաշոգ օրը ճանաչել են հուլիսի 25-ը: Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն, ֆրանսիական մետրոպոլիայում, որը ներառում Է մայրցամաքային տարածքը եւ մերձակա կղզիներն Ատլանտյան օվկիանոսում, Լա Մանշում եւ Միջերկրական ծովում (այդ թվում եւ Կորսիկան), միջին ջերմաստիճանը հասել Է Ցելսիուսի 37,4 աստիճանի: Իսկ ամենաբարձր ջերմաստիճանg այս օրը գրանցվել Է Փարիզից հարավ-արեւելք գտնվող Սեն-Մոր կոմունայում: Այստեղ օդը տաքացել Է մինչեւ 43,6 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Back to top button
Close