Նորություններ

Վարչապետն աշխատանքից ազատել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքից ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Back to top button
Close