Նորություններ

Սև ծովում փոթորիկ է. ջուր մտնելն արգելվել է

Այս պահին Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի ուժգնությունը հասնում է 3-4 բալի: 

Բարձրացված են կարմիր դրոշները, ջուր մտնելն արգելված է:

Փրկարարները կոչ են անում ափին հանգստացողներին՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները, մանկահասակ երեխաներին չթողնել առանց հսկողության,  ջրին չմոտենալ ալկոհոլի ազդեցության տակ, ոչ մի դեպքում ջուրը չմտնել կարմիր դրոշների առկայության դեպքում:

Չնայած փրկարարական ծառայության հորդորներին, օրն առանց արտակարգ դեպքի չի անցել: Կվարիաթիի հատվածում քիչ առաջ 30-ամյա տղամարդ է խեղդվել:

Աջարիայում ակտիվ տեղումների պատճառով փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում աշխատել են արտակարգ ռեժիմով: 45 կանչ է գրանցվել, որոնց մեծ մասը՝ առաջին հարկերի հեղեղվելու հետ կապված: Ջրատար խողովակների խցանման պատճառով Բաթումիի որոշ փողոցներ հեղեղվել են:

aliq.ge

Back to top button
Close