Նորություններ

Փաշինյանը Եղիշե Կիրակոսյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից և նշանակել ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ:

«Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ»,-ասված է որոշման մեջ:

Back to top button
Close