Նորություններ

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը  գրանցվել է 871 դեպք, որից  593-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 171 կենցաղային կանչ, 461 հրդեհի ահազանգ, 104 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 133 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 57 դեպք, որից 19-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 8 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Back to top button
Close