Նորություններ

Հրդեհ Բաքվի ամենախոշոր առևտրի կենտրոնում

Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում՝ «Սադարակում» հրդեհ է բռնկվել:

Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրդեհաշիջման մարտական հաշվարկներ և փրկարարներ:

Հրդեհը մարելու աշխատանքներն այս պահին շարունակվում են: Տուժածների, ինչպես հրդեհի տարածման մակերեսի մասին առայժմ տվյալներ չկան:

«Սադարակ» առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում, ընդհանուր մակերեսը 100 հա է: Այն ներառում է գրեթե 12 հազար մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, միահարկանի պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ:

Ավելին
Back to top button