ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամերիկացի ֆիզիկոսները լաբորատորիայում արհեստական Արև են ստեղծել

Վիսկոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները կարողացել են լաբորատորիայում ստեղծել Արեգակի մինի կրկնօրինակը՝ ավելին իմանալու համար իրական աստղի կառուցվածքի մասին: Նախագիծը ստացել է Big Red Ball անվանումը:

1in.am-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջինն էր, որի ժամանակ գիտնականներին հաջողվեց ստեղծել Արեգակի մագնիսական դաշտը նմանակող ռեակցիաներ: Լաբորատորիայում բոլոր գործընթացների ամբողջությամբ մոդելավորել չի հաջողվի: Այս անգամ, ինչպես նշվեց, թիմին հաջողվել է իրականացնել արևային պլազմայի շարժումը:

Հետազոտության օգնությամբ ֆիզիկոսները մտադիր են պարզել, թե ինչու և ինչպես է առաջանում արևային քամին: Դա պլազմայի և գազի լիցքավորված մասնիկների հոսք է, որը հոսում է աստղի մակերևույթից ծայրահեղ արագությամբ՝ գրում է Reedus-ը:

Ավելին
Back to top button
Close