ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Սիթին 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին» և դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին»  հաղթեց  «Լիվերպուլին» և նվաճեց տիտղոսը:

Հանդիպումը տեղի ունեցավլ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Խաղի առաջին գոլը խփվեց  արդեն 12-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը՝ Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո:

 

«Լիվերպուլը» 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:

Տուգանային հարվածից հետո Վիրջիլ վան Դեյկը գնդակը նետեց Ժոել Մատիպին, իսկ վերջինս մի քանի մետրից գնդակն ուղարկեց Կլաուդիո Բրավոյի դարպասը:

 

Խաղը տեղափովխեց 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի հաջողակ էին Պեպ Գվարդիոլայի սաները:

armsport.am

Ավելին
Back to top button