ՆորություններՍպորտ

Կանանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը մտել է եզրափակիչ

Կանանց բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 71:61 հաշվով հաղթել է տանտերերի՝ Անդորայի հավաքականին, եւ դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել մեր թիմի հարձակվող Մերի Մարգարյանը, որը վաստակել է 17 միավոր:

Եզրափակիչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչ խաղում 53:48 հաշվով պարտության է մատնել Վրաստանի թիմին: Եզրափակիչ խաղը կկայանա այսօր, Անդորայի ժամանակով ժամը 18:00-ին:

Back to top button
Close