ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Արտաքին պարտք չենք վերցրել, մի բան էլ իրենց վերցրած պարտքից պակասեցրել ենք. պատգամավոր

«Հայաստանի համաչափ զարգացումը խնդիր է, և Հայաստանի անկախացման տարիներից  տեղի ունեցող զարգացումներն այնպիսին են եղել, որ Երևանն ավելի արագ է զարգացել, քան մարզերը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ընդգծեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու կառավարության նախագծին և հարցին, թե սա որքանով է կարևոր երկրի համաչափ զարգացման տեսլականի առումով։

«Որոշակի գործառույթներ մենք պետք է ժամանակի ընթացքում Երևանից դուրս հանենք և դրանով նաև ոչ միայն Երևանը բեռնաթափել, այլ նաև դրանց միջոցով ստեղծենք տնտեսական զարգացման հեռանկար»,- ընդգծեց նա:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչով է պայմանավորված նախորդ հինգ ամսվա համեմատ տնտեսական ակտիվության 0,8% անկումը, պատգամավորն արձագանքեց. «Տնտեսական ակտիվության անկումը տեղի է ունեցել երկու հիմնական  գործոնի զգալի նվազման հաշվին՝ գյուղատնտեսության և զվարճանքի ու  հանգստի ոլորտի»:

«Մենք ունենք գյուղատնտեսության հաշվառման  նոր մեթոդաբանություն, սրանով է պայմանավորված թվերի անկումը, նախորդ մեթոդաբանությունն ուռճացված թվեր էր»,- ընդգծեց պատգամավորը:

«Եթե մենք ուզում ենք գյուղատնտեսությունը զարգանա, պետք է խոշորանա և ժամանակի ընթացքում հարկվի»: Այս առումով պատգամավորը մատնանշեց միջազգային փորձը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ներդրումների բում չեղավ, ինչի մասին հայտարարվում էր հեղափոխությունից հետո, Պապոյանն արձագանքեց.

«Օտարերկրյա ուղղակի ներդրումները պակասել են 7 տոկոսի չափով։ Մեր երկրում ընդհանուր ներդրումներ ավելացել են 11 տոկոսի չափով, այսինքն սա մեր քաղաքացիների ներքին գումարների և պետության ներդրումների շնորհիվ, այսինքն հեղափոխությանն առաջինը արձագանքել է ՀՀ քաղաքացին»:

Ավելին
Back to top button