ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Դավիթ Գրիգորյանն այնքան հանցագործություններ ունի կատարած, որի համար ցմահ պիտի նստի Քոչարյանի կողքը». Նինա Կարապետյանց

«Ինձ համար այլ բան է անհասկանալի. քրեական գործում դու պիտի ստանաս համաձայնություն, որևէ մեկը՝ կամ հարազատները, կամ հետապնդվող անձը, պետք է դիմի, որ դու կարողանաս ստանձնել այն, ես չհասկացա՝ ինչպես ստացվեց, որ բոլորը որոշեցին  ու հայտարարեցին,  որ, այո, իրենք արդեն ստանձնել են ու պաշտպանում են»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ըստ Կարապետյանցի՝ բոլոր խնդիրներն առաջանում են այնտեղից, որ առաջարկվում են իրավիճակային լուծումներ:

«Իմ խորին համոզմամբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանակին կայացրել է այնպիսի որոշումներ, որոնց համար ակնհայտորեն պիտի քրեական հետապնդման ենթարկվեր, բայց իրեն հետապնդում են շատ կարևոր, այո, քրեորեն պատժելի, բայց ավելի փոքր արարքի համար: Սա դատախազության և իրավապահ մարմինների սաբոտաժի ձև է: Իրենք ցույց են տալիս, որ գործ են անում, բայց այնպիսի իրավիճակում, ժամանակահատվածում են անում, այնպիսի հիմքեր են դնում այդ հետապնդման  ներքո, որ տպավորություն է ստեղծվում, որ, օրինակ, Քոչարյանի գործի հետ է կապված: Չէ, Դավիթ Գրիգորյանն այնքան կոնկրետ հանցագործություններ ունի կատարած, որի համար ցմահ պիտի նստի Քոչարյանի կողքը»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ չիրականացվեց պաշտոնական վեթինգ կոչվածը:

Ավելին
Back to top button