Նորություններ

Այս հին ավտոբուսներն արդեն իրենց դարն ապրել են. ԿԳ նախարարը երեխաներ տեղափոխող վթարված ավտոբուսի մասին

ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում ավտոբուսի վթարին: Ինչպես հայտնի է, ավտոբուսը տեղափոխում էր Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվին: Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում:

Արայիկ Հարությունյանը գրել է.

«Շուտափույթ ապաքինում Գառնի համայնքի մանկապարտեզի աշխատակիցներին ու ավտոբուսի մյուս ուղևորներին:

Հ.Գ. Չգիտեմ, թե պատճառն ինչ է եղել, բայց այս հին ավտոբուսներն արդեն իրենց դարն ապրել են»:

Back to top button
Close