Նորություններ

Մի՞թե այդքան բարդ է ընկալել, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր անձ պոտենցիալ զինվոր է, սահմանի և հայրենիքի պաշտպան. Արթուր Ղազինյան

Հայաստանում օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ վթարներն ու վրաերթերը, որոնց հետևանքով կյանքից զրկվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանում օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ վթարներն ու վրաերթերը, որոնց հետևանքով կյանքից զրկվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։

Զարմանալի է, որ այս խնդրի շուրջ աղմուկ չեմ բարձրացնում մեր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները։

Մի՞թե այդքան բարդ է ընկալել, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր անձ պոտենցիալ զինվոր է, սահմանի և հայրենիքի պաշտպան, իսկ կանայք՝ զինվորի մայր և խնամող։

Բանակում ցանկացած միջադեպ լայն արձագանք է գտնում, ակտիվիստները սկսում են մեղադրել հրամանատարներին, քաղաքական սպեկուլյատորներն ու մանիպուլյատորները պահը բաց չեն թողնում բանակը վարկաբեկելու, հեղինակազրկելու, մարդկանց աչքերում այն արժեզրկելու համար։

Իսկ մի քանի անգամ գերազանցող և տագնապալի չափերի հասնող ՃՏՊները նրանց հետաքրքիր չեն, չկա պատվեր, քաղաքական դիվիդենտ չեն ակնկալում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունը այս պարագայում արժեք չեն ներկայացնում։

Չգծանշված փողոցները, անտարբեր ոստիկանները, <<ամեն ինչ որոշող վարչապետները>>, որոնք կապները կտրած, իրենց տեր են հռչակել հանրապետության փողոցներում և մեքենան վարում են ըստ իրենց ցանկության, չլուսավորված հետիոտնային անցումները, տեխնիկապես անսարք և շահագործման համար ոչ պիտանի մեքենաներով յուրաքանչյուր պահի մահացու վտանգ են ներկայացնում մեր և մեր երեխաների համար։

Լուծումներն առկա են, սակայն դրան կրում են ոչ պոպուլյար բնույթ և հաստատապես կառաջացնեն լուրջ դժգոհություն մեր քաղաքացիների <<հպարտ>> շերտի մոտ։

Երևի հասկացաք, թե ինչու այս խնդիրը չի դառնում հանրային լայն քննարկման առարկա, քաղհասարակությունը չի աղմկում, իսկ իշխանությունները, իրական խնդիրները թողած, գերադասում են PRվել իրենց հետ ոչ մի կապ չունեցող Կալավանի ֆոնին»։

Back to top button
Close