Նորություններ

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողներին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ երեք հոգու է ձերբակալել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի», նկատմամբ այսօր կատարված սպանության փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Պարզվում է` արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված  է եղել ռպայթուցիկ նյութ, որը պայթեցվել է, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են աըդ տարածքին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Նշենք, որ նշված տեղանքի մոտ է գտնվում գործարարի տունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պայթուցիկ նյութ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներն ունեն հանցավոր անցյալ ու դատապարտված են եղել:

Ավելին
Back to top button