Նորություններ

Շիրակի մարզում կայծակի հարվածից մարդ է մահացել

Այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ վերջինը համագյուղացու՝ Գևորգ Սահակյանի հետ պատսպարվել է գյուղի տարածքում գտնվող հին կառույցներում մեկում։ Այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Գևորg Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գուսանագյուղ համայնքի վարչական ղեկավար Վասակ Ղազարյանը։ «Իրենք իրենց անասուններին էին արածեցնում, դեպքը տեղի էունեցել արտավայրին մոտ։ Անասուններին տարել են արտավայր, հետո անձրևը եկել է, պատսպարվել են նախկին քարհանքի տարածքում: Այնտեղ ենթակայան է եղել նախկինում, բայց հոսանք չկա, 25-30 տարի է չի գործել այդ ենթակայանը։ Այնտեղ են պատսպարվել, մտնելուն պես կայծակը խփել է։ Վրան էլ վառված հետքեր կան»,- ասաց Վասակ Ղազարյանը՝ նշելով, որ վիրավոր Գևորգ Սահակյանի վիճակը նորմալ է։

«Հիմա վիճակը նորմալ է, ես խոսեցի հետը։ Ասեցին՝ մի փոքր վախեցել է, բայց նորմալ է հիմա, գիտակից է։ Միայն ոտքն է քաշված»,- ասաց Գուսանագյուղի վարչական ղեկավարը։


 factor.am

Ավելին
Back to top button
Close