ՆորություններՔո ձայնը

Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը․ Է․ Մարուքյանը դիմում է Երևանի քաղաքապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի’ Երևանի քաղաքապետարան,

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»,– գրել Էդմոն Մարուքյանը և հրապարակել տեսանյութ։

 

Ավելին
Back to top button