Նորություններ

Տղան աղջկա սպանության մասին սարսափելի ռեփ է ներկայացրել հանդիսատեսին, և նրա խոսքերը պարզվել է՝ ճշմարիտ էին

Երիտասարդը  27-ամյա Ռոբերտ Քամուն էր, որին բոլորը ջերմորեն ողջունել են: Նա սկսել է կարդալ ռեփը, և հանդիսատեսն ընդունել է նրան ոգևորող ճիչերով, մինչև Ռոբերտի արտասանելը. «Ես սպանեցի այդ անասունին և թաղեցի նրան առվում»: Այդ մասը բոլորի համար փոքր ինչ սոսկալի էր, բայց մնացած ռեփերներն ու ունկնդիրներն ամեն ինչ ընդունել են որպես գեղարվեստական հորինվածք:

Հաջորդ առավոտյան Մայքլ Մուրը լուրերից ավելին է իմացել տարօրինակ տղայի մասին: Պարզվել է, որ մի քանի օր է, ինչ նա փնտրվում է 31-ամյա Ամանդա Կասթերի՝ իր ընկերուհու, առևանգման գործով: Ականատեսները տեսել են, որ նա խծկել է Ամանդային մեքենայի բեռնախցիկի մեջ: Ավելի ուշ, Քամուի ծնողները նրա տանը հայտնաբերել են սպանության հետքեր և կանչել են ոստիկանություն:

Չարագործին փնտրում էր ամբողջ քաղաքը, իսկ նա հանգիստ գնացել էր բար՝ իր ընկերուհու սպանության մասին ռեփ կարդալու: Հենց այդ պահն էր նկարահանել Մայքլը, ապա իմանալով ամբողջ պատմության մասին՝ կիսվել է ոստիկանության հետ տեսանյութով: Իհարկե, այս փաստը գործին ոչ մի կերպ չի օգնել, գրում է The Sun- ը:

«Ավելի ուշ, երբ մենք նստած խմում էինք, նա հարցրել է ինձ, թե ինչ եմ անելու այդ տեսանյութի հետ: Ես ասացի, որ հրապարակելու եմ այն սոցիալական ցանցերում, և նա ուրախացավ, ասաց. «գերազանց է»…»:

Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close