Նորություններ

Վեդի քաղաքի ծննդատանը 29–ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը 29–ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Կատարվում է քննության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել է 29–ամյա ծննդկան՝ Քնարիկ Մանուկյանը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նաեւ նորածնի կյանքը: Կինը երրորդ երեխային էր սպասում։ Հարազատները կատարվածի համար մեղադրում են բժիշկներին։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել էր այսօր առավոտյան։

Back to top button
Close