Ինչո՞ւ Նոր Հայաստանում ներդրումային բում չեղավ. ո՞րն է իշխանությունների սխալը

«Ներդրումային միջավայր չունեինք նախկինում և չունենք նաև այսօր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ըստ Պարսյանի՝ նոր իշխանությունները քաղաքական պրոսեցները կապեցին բիզնեսի հետ: Ըստ նրա՝ ամենամեծ սխալը հենց այստեղ էր, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ հեղափոխությունից հետո սկսվելու է ներդրումների տարափ, և եթե նախկին իշխանությունները չգնան, եթե ԱԺ-ն չարձակվի, ներդրումային բում չի սպասվի:
Ըստ տնտեսագետների՝ կապելով բիզնեսը ներքաղաքական զարգացումների հետ՝ իրականում իշխանությունները վնասեցին բիզնես ոլորտը:
«Հայաստանը հիմա դիտվում է որպես բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկիր: Սա բացասական ազդակ է միջազգային ներդրողների համար և խանգարում է գալ ներդրում անել ՀՀ-ում: Որքան հնարավոր է, պետք է արագորեն տարանջատենք, պետք է նաև սպիտակ-սև բաժանումը տնտեսական պրոցեսներից դուրս գա: Կառավարությունն ինքը հենվում է տնտեսության վրա: Ձախողվեց տնտեսությունը, ձախողվելու է նաև կառավարությունը»: