Նորություններ

«Հպարտ եմ ձեզանով, եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտնել էր, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի:

✔️120 քաղաքացի զորակոչվել է տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ
✔️89 քաղաքացի զորակոչվել է «Ես եմ ծրագրով»
✔️290 քաղաքացի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում
✔️196 քաղաքացու տրվել է տարկետում։

Այս տեղեկատվությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Հպարտ եմ ձեզանով, եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»:

Back to top button
Close