Նորություններ

Խաչքարագործ աղջկա բացահայտումները վարպետ Համբիկի արվեստանոցում

Արդեն շուրջ 30 տարի Արամի 29 հասցեում գտնվող այս արվեստանոցում մուրճի ու հատիչի ձայնը չի դադարում։

Վարպետ Համբիկը, Լիբանանից ժամանած Նարինեն իրենց տարիքին, իրենցից էլ մեծ այս արվեստանոցում գտել են ստեղծագործելու իրենց բանաձևը։

Եթե Համբիկը խաչքարագործության արվեստը սովորել է իր հայրիկից դեռ շատ փոքր տարիքից, ապա Լիբանանից կամավորության նպատակով Հայաստան եկած Նարինեի համար սա բացահայտում էր:

Վարպետը Նարինեին քարի հետ խոսել սովորեցրեց, Նարինեն էլ իր հերթին սիրահարվեց աշխատանքին, արդյունքը սպասեցնել չտվեց:

Քարի հետ խոսել հեշտ ստացվեց, իսկ արևմտահայերենից արևելահայերեն՝ մի փոքր դժվար, բայց վարպետ Համբիկի հետ նաև սա էր հաղթահարելի:

Նարինեի ու Համբիկի համար ոչ պակաս կարևոր է արվեստանոցի մթնոլորտը, որն ապահովում են երաժշտության միջոցով:

Մինչ Նարինեն՝ այս արվեստանոցի առաջին աղջիկ խաչքարագործը, տարված էր իր աշխատանքով, Համբիկը հասցրեց մեզ արվեստանոցի մասին պատմել:

Վարպետ Համբիկն անկեղծանում է՝ Նարինեի հայտնվելուց հետո շատ բան է փոխվել. այլևս արվեստանոցն առանց իր լավագույն աշակերտի չի պատկերացնում:

Այս արվեստանոցի հետ կապված են 24-ամյա աղջկա գրեթե բոլոր նպատակները, բայց մեկ նպատակ Նարինեի կյանքում դեռ անկատար է. ուզում է ծնողներին Հայաստանում տեսնել:

Ավելին
Back to top button
Close