Նորություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։

«Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,-նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սոչիում ազգային հատկանիշով պայմանավորված «մաքրումներ» են ընթանում ու հայերին ազատում են աշխատանքից»։ Նաև հրապարակվել էր հայկական ծագում ունեցող 23 քաղաքացու ցուցակ, որոնք հեռացվել էին աշխատանքից։

Հեռացված աշխատակիցները եւս հայտարարություն էին տարածել, որում հանրային աջակցություն էին հայցում։

 

Back to top button