ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Դիլիջանի հյուրանոցներից մեկում արջի քոթոթ է պտտվում

Դիլիջանի հյուրանոցներից մեկի բակում այսօր փոքր արջի քոթոթ էր պտտվում։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Բալդրյանի էջից.

«Իրենց ասելով հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան ա իրա ոտքով եկել, հետո 2 օր դարձավ ու եկել էր գետի կողմից, բայց հավանաբար 2 օրից ավելի շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած հետևից գնում էր», — գրել է օգտատերը։

Ֆեյսբուքյան օգտատերից տեղեկանում ենք, որ զանգահարել է Դիլիջան ազգային պարկ, որի աշխատակիցները րոպեներ անց արդեն տեղում էին։ Հյուրանոցի տիրոջ ավտոմեքենայով արջի քոթոթին տեղափոխել են ազգային պարկ։

Ազգային պարկից տեղեկացրեցին, որ քոթոթին տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն, որտեղ 10-15 օր քոթոթը պահվելու է վանդակում, որից հետո էլ բաց է թողնվելու վայրի բնություն։

Նարինե Բալդրյանն ընդգծում է, որ այս հարցով հետևողական են լինելու. «Վայրի կենդանիների տեղը վայրի բնության մեջ է, ոչ թե ինչ-որ մեկի բակում կամ վանդակի մեջ պահված», — գրել է նա։

Ավելի վաղ «Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր տեղադրել և գրել, որ ազգային պարկի անտառի բնակիչ փոքրիկ արջուկն այցելել է «ծանոթանալու» նաև գրասենյակային անցուդարձին։

pastinfo.am

Back to top button
Close