Նորություններ

Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: «Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների:

Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:

Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button
Close