Նորություններ

Օգոստոսի 5-ին վարչապետը ելույթ կունենա Ստեփանակերտում. տեղի կունենա կարևոր խոսակցություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին պատրաստվում է ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Այս մասին վարչապետն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Նա ընդգծեց, որ այդ օրը տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն.

«Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացումը և այդ առիթով հավաքվելու են հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները։ Սա լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների, համազգային միության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությոնների մասին, և ,իհարկե, այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին »։

Back to top button
Close