Նորություններ

Բժիշկներն անվանել են հիվանդությունները, որոնց դեպքում չի կարելի լողալ

Բժիշկները խորհուրդ չեն տալիս ջրամբարներում լողալ նրանց, ում մոտ ախտորոշվել են շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ և ընկնավորություն (էպիլեպսիա): Բացի այդ, մասնագետները արգելում են լողալ հարբած վիճակում, քանի որ դա մեծ վտանգ է ներկայացնում:

«Ալկոհոլի ազդեցության տակ սկսում են գերիշխել արգելակման գործընթացները, հիվանդը դադարում է զգալ վտանգը, ճնշվում է ինքնապահպանման բնազդը», — ասվում է Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունում:

Նշվում է, որ հարբած վիճակում մարդն ավելի հավանական է, որ ստանա վնասվածքներ և դառնա դժբախտ պատահարների զոհ: Բացի այդ, օրգանիզմը ստանում է լրացուցիչ սթրես: Չէ որ լողալու ժամանակ օրգանների և հյուսվածքների կողմից թթվածնի սպառումը մեծանում է, նեղանում են արյան անոթների պատերը, սրտի բաբախյունն արագանում է և բարձրանում է արյան ճնշումը:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button