Նորություններ

Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ

Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

Միջոցառման ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է փոխանցվել հատուկ հուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անվանացանկով։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։

Պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը վստահություն հայտնեց, որ Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ։

Ավելին
Back to top button