ՆորություններՍպորտ

Մոուրինյու. Չեմ ասի, որ Լեմպարդը ֆենոմենալ մարզիչ է դառնալու

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է լոնդոնյան ակումբի ղեկին Ֆրենկ Լեմպարդի աշխատանքից իր սպասելիքների մասին:

«Գիտեք, ժամանակը ցույց կտա, միայն ժամանակը: Ինձ հեշտ ու հաճելի կլիներ ասել, որ նա ֆենոմենալ մարզիչ  կդառնա, քանի որ ես սիրում եմ նրան: Ինձ շատ հաճելի կլիներ դա  ասելը, բայց ես չեմ պատրաստվում նման բան անել:

Չեմ կարող նաև ասել, որ նրա ուժերին չեմ հավատում, քանի որ ես այդպիսի բան չեմ զգում:

Զգում եմ, որ նա ներուժ ունի: Զգում եմ նաև, որ նա սիրով է վերաբերվում գործին, ինչը շատ կարևոր է: Հենց դա է պատճառը, որ նա «Չելսիում» է: Լավագույնն եմ ցանկանում նրան, բայց միայն ժամանակը ցույց կտա: Մի քանի տարի անց մենք կարող ենք դա տեսնել»-Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 2004-ից 2007 թվականներին Մոուրինյուն  գլխավորել է «Չելսին»: 2013 թվականին  պորտուգալացին վերադարձել է ակումբ և շարունակել աշխատել այնտեղ երկուսուկես  մրցաշրջան:

armsport.am

Ավելին
Back to top button
Close